Էկոհամակարգերի հիմնախնդիրը

1.Ձեր կարծիքով որո՞նքեն էկոհամակարգերիկարևորագույն հատկանիշներըԻնչու՞:

Էկոհամակարգ է կոչվում այն բիոլոգիական համակարգը, որը բաղկացած է կենդանի օրգանիմներից և նրանց ապրելու միջավայրից: Էկոհամակարգի կարևորագույն հատկություններն են՝ օրգանական նյութ ստեղծելու, էներգիա կապելու  և անջատելու,  նյութերի շրջապտույտ իրականացնելու հատկությունը: Կայունություն, Ամբողջականություն, Ինքնավերարտադրողականություն և Ինքնակարգավորում:Էկոհամակարգերը ձևավորվում են ժամանակի ընթացքում և վերը նշված հատկությունները լիարժեք դրսևորվում են արդեն ձևավորված էկոհամակարգում: Էկոհամակարգի օրինակ է  հանդիսանում  ջրավազանը, նրանում բնակվող բույսերի, ձկների, անողնաշարավորների, միկրոօրգանիզմների հետ, որոնք կազմում են համակարգի կենդանի  զանգվածը։  Նաև էկոհամակարգը բարդ ինքնակարգավորվող, ինքնակազմակերպվող և ինքնուրույն զարգացող համակարգ է։  Էկոհամակարգի հիմնական բնութագրիչը հանդիսանում է  համեմատաբար փակ, տարածության և ժամանակի մեջ կայուն նյութերի և էներգիայի հոսքերի  առկայությունը էկոհամակարգի  բիոտիկ և աբիոտիկ մասերի միջև։ Այսպիսով՝ էկոհամակարգի մաս կարելի է համարել միայն այն օրգանիզմները, որոնք կարողանում են ինքնակարգավորվել: 
2.Ինչպիսի ՞ էկոհամակարգեր են ձեզ շրջապատումի՞նչառանձնահատկություն ունեն նրանք:
Մեզ շրջապատող էկոհամակարգերը բաժանվում են երկու մեծ խմբերի՝ բնական և արհեստական: Բնական էկոհամակարգերի օրինակ է անտառը՝ իր բույսերով և կենդանիներով: Արհեստական էկոհամակարգերի օրինակ է ջրավազանը: Բնական էկոհամակարգերը կատարում են իրենց հատկությունները առանց մարդու միջամտության, իսկ արհեստական էկոհամակարգերը մարդածին են:Ջրավազանների մաքուր վիճակը պահպանվում է գետում ապրող բուսականության, ցածրակարգ կենդանիների և մանրէների գործունեությամբ և ջրում ընթացող բնական գործընթացների միջոցով:
«Սոսու պուրակ» արգելավայրում պահպանվում է Կովկասի տարածքի արևելյան սոսու ամենախոշոր պուրակը, որտեղ բացի սոսուց աճում են նաև այլ արժեքավոր և հազվագյուտ տեսակներ`  հունական ընկուզենին, արաքսյան կաղնին, հունական շրջահյուսը, թավշային իլենին,սակայն գերիշխող տեսակը սոսին է:
3.Ինչպե՞ս է ազդում մարդը Ձեզ շրջապատողէկոհամակարգերի կենսագործունեություն վրա:
Մարդու տնտեսական միջամտության հետևանքով, ձևավորվել են նոր, մինչ այդ գոյություն չունեցող էկոհամակարգեր` ագրոէկոհամակարգեր: Ագրոէկոհամակարգերի օրինակներ են արհեստականորեն, մարդու միջամտությամբ ստեղծված համալիրները`  արոտավայրերը,  անասնապահական տարածքները, բանջարանոցները, մարգագետինները և այլն:  Մարդու միջամտության արդյունքում այս տարածքներում խախտվում են բնական էկոհամակարգերին հատուկ պրոցեսները: Բացի այդ, այստեսակ համակարգերն, անընդունակ լինելով ինքնավերականգնվել ու ինքնակարգավորվել, չեն կարող գոյատևել առանց մարդու միջամտության ու վերահսկողության:
Սակայն մարդը նաև մեծ վնասներ է պատճառում էկոհամակարգերին՝ զբաղվելով որսորդությամբ, ձկնորսությամբ և այլն: Մարդու միջամտությամբ կարող է խախտվել նաև սննդառության շղթան:
  1. Ի՞նչ տեղի կունենա էկոհամակարգերի հետեթե պակասիէներգիայիֆոսֆորիածխածնի ու ազոտի հոսքը(յուրաքանչյուր տարբերակը ներկայացնել առաձին): 
     
    1. Էներգիա
    Ավտոտրոֆներն իրենցից ներկայացնում են էկոհամակարգի առաջին տրոֆիկական մակարդակը: Հենց ավտոտրոֆներն էլ հանդիսանում են էներգիայի միակ աղբյուրը (կլանում են արևի էներգիան), ինչը անհրաժեշտ է էկոհամակարգերի գոյության ու դրանցում ընթացող գործընթացների համար: Հաջորդ տրոֆիկական մակարդակներն են կոնսումենտներն ու ռեդուցենտները, որոնք օրգանական նյութները բյուրեղային վիճակի են բերում, այսինքն այն ձևի, որը կորղ է յուրացվել ավտոտրոֆների կողմից: Էներգիայի հոսքի նվազումը կարող է հանգեցնել այս շրջապտույտի խախտմանը:
    Ֆոսֆոր
    Ֆոսֆորը հայտնաբերվել է կանաչ բույսերի բոլոր օրգաններում՝ ցողուններում, արմատներում, տերևներում, ամենից շատ՝ պտուղներում ու սերմերում: Այսպիսով,բույսերը կուտակում են ֆոսֆորը, ապամատակարարում մարդկանց ու կենդանիներին:
    Բնության մեջ ֆոսֆորը շրջապտույտ է կատարում: Բնահողից այն կլանում են բույսերը, բույսերից տարրն անցնում է մարդու և կենդանիների օրգանիզմներ, այնուհետև վերադառնում է բնահող: Գյուղատնտեսական համաշխարհային բերքն ամեն տարի իր հետ դաշտերից հեռացնում է ավելի քան 3 մլն տ ֆոսֆոր: Հետևաբար, կայուն բերք ստանալու համար այդ պակասորդն անհրաժեշտ է շարունակաբար լրացնել: Այդ նպատակով ֆոսֆորիտային հանքաքարի համաշխարհային ամենամյա արդյունահանումը կազմում է ավելի քան 100 մլն տ: Բույսերը չեն կարող հաջողությամբ զարգանալ և պտղաբերել, եթե հողի մեջ անբավարար են ջրի մեջ լուծվող ֆոսֆորային միացությունները։ Հողի մեջ ֆոսֆորի պակասը լրացնելու համար օգտագորվծում են ֆոսֆորական պարարտանյութեր:Միացությունների ձևով ֆոսֆորը մտնում է մարդու և կենդանիների ոսկրային, մկանային և նյարդային հյուսվածքներ կազմության մեջ։ Նրանց համար ֆոսֆորի աղբյուր է ծառայում բուսական սնունդը։ Սննդի մեջ ֆոսֆորի միացությունների պակասության դեպքում մարդու և կենդանիների մեջ առաջանում են լուրջ հիվանդություններ։Սինթեզված հիդրոքսիապատիտը  բժշկության մեջ օգտագործվում է որպես ոսկորների լցանյութ և որպես իմպլանտատների ծածկույթ։
    Ազոտ
    Բնության մեջ ազոտի շրջապտույտը Երկրի վրա կյանքի գոյության անհրաժեշտ պայմանն է:Ազոտի հիմնական մասն ազատ վիճակում գտնվում է մթնոլորտում,իսկ ավելի փոքր մասը՝ միացությունների ձևով՝  հողում,բուսական և կենդանական օրգանիզմներում:  Հողից յուրացնելով հանքային աղեր՝ բույսերը դրանք օգտագործում են սպիտակուցների, նուկլեինաթթուների,վիտամինների, քլորոֆիլի սինթեզի համար: Մահացած բույսերի ու կենդանիների մնացորդները քայքայվելով անջատում են ազատ ազոտ:Բնության մեջ ազոտի շրջապտույտը բարդ շարժընթաց է, որտեղ կարևոր նշանակություն ունեն նաև կենդանի միկրոօրգանիզմները: Հողում ապրող որոշ բակտերիաներ կլանում են օդի ազոտը և վերածում ամոնիակի ու հանքային աղերի: Այս բակտերիաների շնորհիվ 1 տարում 1 հա հողում կուտակվում է  մինչև 25 կգ կապված ազոտ: Կան բակտերիաներ, որոնք մահացած բույսերի ու կենդանիների օրգանական  ազոտը փոխարկում են ամոնիակի ու նիտրատների: Օդի ազոտը կապելու հիմնական ճանապարհը դրա օքսիդացումն է`ամպրոպների ժամանակ: Դրա  հետևանքով առաջանում է ազոտի մոնօքսիդ (NO), որն օքսիդանում է մինչև ազոտի երկօքսիդ (NO2): Վերջինս անձրևի հետ թափվում է երկրի վրա՝ որպես ազոտական թթու, և հողի հանքային աղերի հետ առաջացնում է նիտրատներ:Հողի բերքատվության բարձրացման համար անհրաժեշտ է այն պարարտացնել ազոտական պարարտանյութերով:
    Ածխածին
    Ածխածնի շրջանառության գործընթացում կարևոր դեր են խաղում ածխածնի ենթօքսիդը (CO) և երկօքսիդը (CO2): Կենսոլորտում ածխածինն հիմնականում հանդիպում է իր ավելի շարժուն ձևով (CO2): Ածխաթթու գազի միգրացիայի առաջին ճանապարհը ունի մոտավորապես այսպիսի տեսք.ածխաթթու գազը կլանվում էֆոտոսինթեզի ժամանակ, որի արդյունքում սինթեզվում են բույսերի հյուսվածքները կազմող գլյուկոզն ու  այլ օրգանական նյութեր: Հետագայում վերջիններս առաջացնում են մյուս բոլոր կենդանի օրգանիզմների  հյուսվածքները`  տեղափոխվելով սննդային շղթաներով: Ցերեկվա ժամերին բույսերը` ֆոտոսինթեզի արդյունքում, կլանում են ածխաթթու գազ, իսկ գիշերը դրա որոշ քանակություն կրկին արտազատվում է մթնոլորտ: Բույսերի ուկենդանիների մահից հետո օրգանական նյութերը հանքայնացվում են, անջատվում է CO2 գազ, որն էլ անցնում է մթնոլորտ:  Էներգետիկ պահանջները բավարարելու համար, օգտագործվում են նավթ, ածուխ, տորֆ, որոնց տեսքով և դարեր առաջ կուտակվել էրածխածինը: Այժմ դրանց այրման հետևանքով ավարտվում է ածխածնի  շրջանառությունը:
    Այսպիսով, ածխաթթու գազի մի զգալի մասը դուրս է գալիս ածխածնի ընդհանուր շրջանառությունից: Ածխածնի հոսքի նվազելու հետևանքով, դրա երկու շրջանառություններն էլ կխախտվեն:

    Комментарии

    Популярные сообщения