Ավետիք Իսահակյան (1875-1957)

(1875-1957)ը ծնվել է 1875 թ. Ալեքսանդրապոլում (այժմ՝ Գյումրի): Մանկությունն անցել է Արագածի հայացքի տակ՝ Ախուրյանի ափին՝ Ղազարապատ գյուղում, ուր հայրն ուներ փոքրիկ ջրաղաց՝ շրջապատված ուռիների ու բարդիների գողտրիկ պուրակով:
Գրաճանաչություն սովորել է հայրենի քաղաքում: Ուսումը շարունակել է Հառիճի վանքի դպրոցում և Էջմիածնի Գևորգյան ճեմարանում, ուր նրա ուսուցիչր եղել է անվանի բանաստեղծ Հովհաննես Հովհաննիսյանը: Նա է խրախուսել պատանի Ավետիքի առաջին բանաստեղծական քայլերը:
Իսահակյանը մեր այն սակավաթիվ բանաստեղծներից է, որոնց բախտ է վիճակվել հիմնավոր համալսարանական կրթություն ստանալ, նա 1893-1895 թթ. սովորել է Լայպցիգի (Գերմանիա), 1897-1902 թթ.՝ Ցյուրիխի (Շվեյցարիա) համալսարաններում՝ ուսումնասիրելով գրականություն ու փիլիսոփայություն:
Կյանքի հանգամանքները հարկադրել են բանաստեղծին երկար տարիներ ապրել հայրենիքից հեռու՝ Գերմանիայում, Շվեյցարիայում, Ֆբանսիայում, Իտալիայում և այլուր: Երկրեերկիր այդ թափառումները նրա համար աշխարհը և մարդկանց ճանաչելու իսկական դպրոց են եղել:
1936 թ. Իսահակյանը վերադառնում է հայրենիք: Նրա կյանքի վերջին տարիներն անցնում են համաժողովրդական սիրո ու մեծարանքի մեջ: ժողովուրդը նրան տվել է Վարպետ պատվանունը:
Իսահակյանը վախճանվել է 1957 թ. հոկտեմբերի 17-ին և հանգչում է Երևանի Կոմիտասի անվան զբոսայգում՝ հայոց մեծերի պանթեոնում:

Комментарии

Популярные сообщения