Երեխաներին ծխախոտ վաճառելը օրենքի խախտում է

Գևորգը տասներկու տարեկան էր, երբ առաջին անգամ ծխախոտ փորձեց. ընկերները շատ պնդեցին, տղան էլ չհրաժարվեց: Առաջին անգամը, սակայն, չդարձավ նաև վերջինը` Գևորգը սկսեց պարբերաբար ծխել:  Բուֆետի և այլ ծախսերի համար հատկացված գումարից խնայում էր ու  շաբաթական մեկ տուփ ծխախոտ գնում: Երբեմն էլ, երբ շտապ ծխախոտ էր պետք լինում, ճանապարհի վրայի կրպակից մի քանի գլանակ էր գնում:
Երբ վաճառողները հանկարծ հարցնում էին, թե 12-ամյա տղայի ինչին է պետք ծխախոտը, պատասխանում էր, թե հայրն է ուղարկել խանութ ծխախոտ գնելու:
Մինչև Գևորգի ծնողներն իմացան, որ իրենց տղան ծխում է, նա արդեն կախում ուներ նիկոտինից և ծխելուց հրաժարվելը տղայի համար ծանր փորձություն դարձավ:
«Ծխախոտի իրացման, սպառման և օգտագործման սահմանափակումների մասին» ՀՀ օրենքը սահմանում է, որ արգելվում է  մինչև 18 տարին լրացած անձանց ծխախոտ վաճառելը: Օրենքով արգելված է նաև ծխախոտի վաճառքը բաց տուփով կամ գլանակով: Մինչև 18 տարեկան անձինք նաև չեն կարող իրենք իրականացնել ծխախոտի վաճառք:
Օրենքի այս դրույթները խախտելու համար սահմանված է պատիժ օրենքով սահմանած կարգով:


Նույնիսկ եթե անչափահասին ծխախոտ վաճառելը օրենքով պատժելի արարք չլիներ, վաճառողը ոչ թե Գևորգին երբեմն-երբեմն պիտի հարցներ, թե ինչու է ծխախոտ գնում, այլ հրաժարվեր նրան ծխախոտ տալ` անկախ այն բանից` հայրն է՞ իրականում տղային ծխախոտի ուղարկել, թե՞ ոչ: Ծնողներն էլ պետք է գիտակցեն, որ երեխային արգելված ապրանքի հետևից խանութ չպետք է ուղարկել:


Ըստ 2010թ. տվյալների` Հայաստանի 13-15 տարեկան դպրոցականների 3,5 տոկոսը ծխողներ են, իսկ 16-ից բարձր տարիքի երիտասարդների 27 տոկոսն է ծխում:




Комментарии

Популярные сообщения