Մարդկության պատմության 10 ամենակարկառուն մաթեմատիկոսները

Հաճախ հանդես գալով տիեզերքի լեզու անվան ներքո` մաթեմատիկան մեծ ազդեցություն է գործում մեր աշխարհընկալման վրա: Այն շատ կարևոր է ժամանակակից հասարակության համար: Մաթեմատիկան արտահայտվում է կյանքի բոլոր ոլորտներում: Դրա համար էլ մեծ մաթեմատիկոսների անունները պիտի վառ մնան պատմության մեջ: Այս ցանկում ներառված են մեծ մաթեմատիկոսներից ոմանք: Ես նրանց դասակարգել եմ` հիմնվելով նրանց ներդրումների և մաթեմատիկայի վրա ունեցած ներգործության վրա: Նաև առաջարկում եմ ավելի խորազնին հայացք ձգել նրանց կյանքի վրա, քանզի նրանք իրոք զարմանալի մարդիկ են,  և նրանց հայտնագործությունները հզոր են: Անշուշտ, նման ցանկերը շատ սուբյեկտիվ են, և դրա համար էլ խնդրում եմ ձեզ մեկնաբանությունների մեջ առաջարկել ձեր սեփական լրացումները:
10. Սամոսցի Պյութագորաս
Հույն մաթեմատիկոս Պյութագորասին շատերը համարում են աշխարհի ամենահանճարեղ մաթեմատիկոսներից մեկը: Նա ապրել է ժամանակակից Հունաստանում մ.թ.ա. 570-495 ընկած ժամանակահատվածում: Հայտնի է նաև Պյութագորյան թեորեմով: Այնուհանդերձ, որոշ աղբյուրներ կասկածի տակ են առնում, որ նա է ապացույցը գտել: Կա վարկած, որ սա ոչ թե իր հայտնաբերած, այլ իր աշակերտների հայտնաբերած թեորեմն է կամ էլ Բաուդհայանայի թեորեմը, ով ապրել է Հնդկաստանում նրանից դեռևս 300 տարի առաջ: Ով էլ որ հայտնաբերած լինի թեորեմը, այն մեծ դեր է խաղում ներկայումս, մասնավորապես տեխնոլոգիական նորամուծությունների ոլորտում: Բացի այդ` այն հիմք է ծառայել մաթեմատիկական այլ թեորեմների համար: Բայց ի տարբերություն վաղ տեսությունների մեծ մասի` այն խթանեց երկրաչափության զարգացումը և մաթեմատիկան դարձրեց ավելի բարձրահամբավ գիտություն:

9. Էնդրյու Վայլս
Ցուցակի միակ ժամանակակից մաթեմատիկոսը ամենից շատ հայտնի է Ֆերմատի վերջին թեորեմի ապացույցով: Չնայած մաթեմատիկայի ոլորտում ունեցած նրա ներդրումներն այնքան մեծ չեն, որքան այս ցուցակում ներառված մյուս մաթեմատիկոսներինը, նրա նվիրվածությունն իր աշխատանքին հիացմունքի է արժանի. նա յոթ տարի շարունակ գրեթե ամբողջ ընթացքում փակված է եղել սենյակում` մաթեմատիկական խնդրի լուծումը գտնելու համար: Երբ պարզվեց, որ լուծման մեջ սխալ էր սպրդել, նա կրկին մեկուսացավ մի տարով, մինչև որ հաջողվեց գտնել վերջնական լուծումը: Այն ժամանակ քչերը կարող էին հասկանալ և արժևորել նրա գտած մաթեմատիկական ապացույցի կարևորությունը: Այնուհանդերձ,  նրա հայտնիությունը ժամանակի հետ աճելու միտում ունի:
8. Իսահակ Նյուտոն և Վիլհելմ Լայբնից   
Ես այս երկու անհատներին միևնույն հորիզոնականում եմ ներկայացնում, քանզի նրանք երկուսն էլ ժամանակակից դիֆերենցիալ և ինտեգրալ հաշիվների հեղինակն են և այսպիսով միասնականորեն ոլորտի զարգացման մեջ իրենց ներդրումն են ունեցել: Լայբնիցը  առանձնահատուկ ավանդ է ունեցել տեղաբանության (տոպոլոգիա) ոլորտում: Երկու մաթեմատիկոսներին միավորում է այն հանգամանքը, որ երկուսն էլ անգնահատելի դեր ունեն մաթեմատիկայի զարգացման մեջ:  
7. Լեոնարդո Պիսանո Բլգոլո
Բլգոլոն` հայտնի նաև որպես Լեոնարդո Ֆիբոնացի, միջնադարի ամենակարկառուն մաթեմատիկոսներից մեկն է: Նա ապրել է 1170-1250 թթ.: Բլգոլոն հայտնի դարձավ այն բանից հետո, երբ արևմտյան աշխարհիններկայացրեց Ֆիբոնացիի շարքը: Բացի այդ` Լեոնարդո Պիսանո Բլգոլոն մեծապես նպաստել է արաբական թվային համակարգի զարգացմանը: Ցավոք սրտի, սրա համար նա այնքան էլ մեծ ճանաչում չի ստացել:
6. Ալան Թյուրինգ
Ալան Թյուրինգը շատերի կողմից համարվում է քսաներորդ դարի ամենապայծառ գիտնականներից մեկը: Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ բրիտանական մի քանի հաստատություններում աշխատելուց հետո նա շատ կարևոր գյուտեր արեց և ստեղծեց աննախադեպ մեթոդներ, որոնց շնորհիվ հնարավոր էր կոդեր կոտրել: Նրա հայտնագործությունները ներգործել են պատերազմի արդյունքների վրա:  Պատերազմի ավարտից հետո նա իր ժամանակը ծախսում էր համակարգչային ասպարեզում: Նա հեղինակել է մի շարք աշխատություններ, որոնք այսօր ևս հայտնի են:
5. Ռենե Դեսկարտես
1596-1650 թթ. ապրած ֆրանսիացի փիլիսոփա, ֆիզիկոս և մաթեմատիկոս Ռենե Դեսկարտեսը հսկայական ներդրումներ է կատարել մաթեմատիկայի ոլորտում: Նա համագործակցել է Նյուտոնի և Լայբնիցի հետ: Դեկարտեսը թերևս ավելի հայտնի է ընթերցողին Կարտեսյան երկրաչափության գյուտով` ավելի հայտնի իբրև ստանդարտ գրաֆ:  Հանրահաշվի մեջ ոչ պակաս կարևոր ներդրում էր ինդեքսների գյուտը, որոնք կարող էին կիրառվել էներգիայի հզորությունը ցույց տալու համար:   
4.  Էվկլիդես
 Էվկլիդեսն ապրել է մ.թ.ա. 300 թ.-ին: Նա համարվում է երկրաչափության հիմնադիրը:  Ցավոք սրտի, շատ քիչ բան է հայտնի նրա կյանքի մասին: Նրա գյուտերը հրապարակվել են նրա մահվանից շատ ավելի ուշ: Էվկլիդեսը հայտնի է թեորեմների մանրակրկիտ մշակված ու տրամաբանական ապացույցներով: Մինչ օրս էլ տվյալ համակարգն օգտագործվում է: Նրա աշխատություններից ամենահայտնին «Էլեմենտներ»աշխատությունն է, որը գործածվել է նույնիսկ դպրոցներում դասավանդման նպատակներով:  Կան հինգ այլ մաթեմատիկական աշխատություններ, որոնք վերագրվում են  Էվկլիդեսին, սակայն չկան հստակ փաստեր, որոնք թույլ կտան պնդել, թե դրանց հեղինակը հենց  Էվկլիդեսն է:
3. Բ. Ֆ. Բեռնարդ Ռեյման
1826 թվականին աղքատ ընտանիքում ծնված Բեռնարդ Ռեյմանին վիճակված էր դառնալ տասնիններորդ դարի մեծագույն մաթեմատիկոսներից մեկը: Նա բազում ներդրումներ է կատարել երկրաչափության ոլորտում: Հեղինակել և իր անունով է կնքել մի շարք թեորեմներ: Նրան են պատկանում Ռեյմանի երկրաչափությունը, Ռեյմանի ինտեգրալը և այլն: Նրա ամենահայտնի գյուտը Ռեյմանի հիպոթեզն է: Այս հիպոթեզն աչքի է ընկնում իր բարդությամբ և շփոթմունքի մեջ կարող է գցել անգամ ամենակարկառուն մաթեմատիկոսներին: Ռեյմանի հայտնագործությունները անգամ իր մահվանից հետո կարող են նոր բացահայտումների հիմք հանդիսանալ:  
2. Կառլ Ֆրիդրիխ Գաուս
Մաթեմատիկայի արքայազնը` հրաշամանուկ Գաուսը, իր առաջին մեծ գյուտն արեց դեռևս պատանեկան հասակում: Նա իր գլուխգործոցը` աննախադեպ «Թվաբանության ուսումնասիրությունը» (Disquisitiones Arithmeticae), գրեց քսանմեկ տարեկանում: Շատերին Գուասը հայտնի է իր մտավոր վառ կարողություններով: Ուսումն ավարտելուց հետո նա ապացուցել է հանրահաշվի առանցքային թեորեմներ և ներկայացրել Գաուսի գրավիտացիոն կոնստանտը: Այս ամենը նրան հաջողվել է կատարել բավականին երիտասարդ հասակում` դեռևս քսանչորս տարեկանում: Նա մահացել է 77 տարեկանում և շարունակել է տքնաջան աշխատանքը մաթեմատիկայի ասպարեզում մինչև իր մահը:
1. Լեոնարդ Էյլեր


Եթե Գաուսն արքայազն է, ապա Էյլերը արքան է: Նա ապրել է 1707-1783 թթ.: Նրան համարում են աշխարհի ամենակարկառուն մաթեմատիկոսը: Նա աննախադեպ տաղանդ ուներ իր ապրած ժամանակաշրջանի համար և կարող էր համեմատվել անգամ Էյնշտեյնի հետ: Նրա ամենաէական ներդրումը մաթեմատիկական նշանակությունների համակարգի (նոտացիա) ստեղծումն էր: Այս գյուտը չի կորցրել իր արդիականությունն ու կարևորությունը ժամանակակից մաթեմատիկայում: Նա նաև ապացուցել է բազում թեորեմներ: Արդյունաբերական և տեխնոլոգիական առաջընթացի համար մենք շատ բանով պարտական ենք նրա հայտնագործություններին:

Комментарии

Популярные сообщения