«Մեր մանկության տանգոն» ֆիլմը Գյումրիում կունենա բացօթյա կինոդիտում

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Սուրբ Հակոբ Եկեղեցասեր Երիտասարդաց միություն»-ը   հուլիսի 4-ին նախաձեռնել է «Մեր մանկության տանգոն» ֆիլմի բացօթյա կինոդիտումը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին միությունից, բացօթյա կինոդիտումը տեղի կունենա Գյումրիի Գորկու 22 հասցեում, հենց այնտեղ, որտեղ նկարահանվել է «ՄԵր մանկության տանգոն» ֆիլմը: Կինոդիտումը նվիրված է ֆիլմի գլխավոր դերակատարներից մեկի` Մհեր Մկրտչյանի 83- ամյակին:
«Մեր մանկության տանգոն» ֆիլմը նկարահանվել է 1984 թվականին «Հայֆիլմ» կինոստուդիայի կողմից: Ֆիլմի ռեժիսորն է Ալբերտ Մկրտյանը: Գլխավոր դերերում են Մհեր Մկրտչյանը եւ Գալյա Նովենցը: Ֆիլմում հնչում է կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանի երաժշտությունը: Ֆիլմը ինքնակենսագրական է եւ պատմում է Ալբերտ եւ Մհեր Մկրտչյանների ընտանիքի մասին: Ֆիլմում բոլոր թեւավոր խոսքերը, որ արտասանում է դերակատար Գալյա Նովենցը, պատկանում են Ալբերտ եւ Մհեր Մկրտչյանների մայրիկին՝ Սանամին: Սուրբ Հակոբ Եկեղեցասեր Երիտասարդաց միության առաքելությունն է ամրացնել հասարակություն- Հայ Առաքելական եկեղեցի կապը:

Комментарии

Популярные сообщения