Մովսես Խորենացի (մոտ 410-15-մոտ 493թթ.)

Հայ գրավոր մշակույթի պատմության մեջ առանձնանում է Մովսես Խորենացու հմայիչ կերպարը: Նրա «Պատմություն Հայոց» աշխատությունը միջնադարում եղել է ազգային ինքնաճանաչման, քաղաքական-հայրենասիրական դաստիարակության ուսումնական ձեռնարկ: Հայ սերունդները միշտ ակնածանթով ու երախտագիտությամբ են հիշել Խորենացուն, մեծարել նրան Պատմահայր, Մեծն Մովսես, Քերթողահայր և այլ պատվանուններով:
Մովսես Խորենացին ծնվել է V դարի սկզբին՝ մոտ 410-415թթ., Տարոն գավառի Խորնի (կամ Խորեան) գյուղում: Վաղարշապատի դպրոցում նա եղել է Մեսրոպ Մաշտոցի և Սահակ Պարթևի
կրտսեր աշակերտներից: 431 թվականից հետո՝ հավանաբար 434-435 թվականների ընթացքում, ուսուցիչները նրան ուրիշ աշակերտների հետ ուղարկել են Եգիպտոսի Ալեքսանդրիա քաղաք՝ «իսկական ճեմարանում կատարելագործվելու»: Ալեքսանդրիայում նա սովորել է օտար լեզուներ, հատկապես հունարեն, յուրացրել է փիլիսոփայություն, քերթողական արվեստ, երաժշտություն, ճարտասանություն, աստվածաբանություն, դիցաբանություն, պատմություն: Այստեղ մոտ 5-6 տարի ուսանելուց հետո Խորենացին և իր ընկերները բոնում են վերադարձի ուղին, լինում են Հռոմում, ապա մեկնում են Աթենք և ձմեռը այնտեղ անցկացնելուց հետո գարնանը գալիս են Հայաստան: Նրանք տեղ են հասնում Սահակ Պարթևի ու Մեսրոպ Մաշտոցի մահվանից, այսինքն՝ 440թ. փետրվարից հետո: Այս առիթով Խորենացին անկեղծ ու խոր հուզմունքով է արտահայտում իր ապրումները.
«Նույնիսկ չհասա տեսնելու նրանց աչքերի փակվելը, լսելու նրանց վերջին խոսքն ու օրհնությունը»:
Չնայած իր նկատմամբ եղած հալածանքին և անտարբերությանը՝ Խորենացին եռանդագին զբաղվում է գրական աշխատանքով. կատարում է թարգմանություններ, գրում ինքնուրույն երկեր: Զրույց է պահպանվել, թե ծերության տարիներին Պատմահայրը գնահատվել և արժանացել է մեծարանքի, ստացել է եպիսկոպոսական աստիճան:
«Թեպետ մենք փոքր ածու ենք եւ թվով շատ  սահմանափակ ու զորությամբ. թույլ եւ շատ
 անգամ օտար թագավորությունների կողմից նվաճված, բայցեւայնպես մեր երկրումն Էլ  գրելու եւ հիշատակելու արժանի շատ
 սխրագործություններ են կատարվել»:

Комментарии

Популярные сообщения