Հրանտ Մաթևոսյան (1936-2003)

Հրանտ Մաթևոսյանը ծնվել է Լոռվա Ահնիձոր գյուղում 1936թ.: Բարձրագույն կրթությունն ստացել է Երևանի մանկավարժական ինստիտուտում: Հետո սովորել է Մոսկվայի սցենարական դասընթացներում:
Նրա պատմվածքները և վիպակները հենց սկզբից գրավեցին ընթերցողների ուշադրությունը: Նա գրեթե միանգամից դարձավ Հայաստանի նշանավոր գրողներից մեկը: Մաթևոսյանը պատմում էր գյուղի, գյուղացիների կյանքի, նրանց ծանր աշխատանքի մասին: Պատմելու նրա ձևը նորություն էր հայ գրականության մեջ: Նրա հերոսները մարդիկ են, որոնք չեն լքում իրենց աշխարհը, իրենց գյուղը, չարչարվում են ամբողջ կյանքում, որովհետև գտնում են, որ մարդու առաջին պարտքը աշխատել և աշխարհը լավացնելն է:
Նրա վիպակների հիման վրա կինոնկարներ նկարահանվեցին («Մենք ենք, մեր սարերը», «Աշնան արև», «Տերը»), ներկայացումներ բեմադրվեցին: Մաթևոսյանը ճանաչվեց ոչ միայն Հայաստանում, այլև նախկին Խորհրդային Միության մեջ, ստացավ խորհրդային ամենաբարձր գրական պարգևներից մեկը` Պետական մրցանակը: Նրա բոլոր գործերը թարգմանվեցին և տպագրվեցին ռուսերեն, ինչպես նաև այլ լեզուներով:
Մաթևոսյանը հրաշալի գիտեր հայրենի բնաշխարհը և շատ է գրել նրա մասին: «Կանաչ դաշտ» պատմվածքը այդ գործերից է. նրա մեջ գրողը պատմում է, թե ինչպես մայր ձին և մայր գայլը կռվում էին միմյանց դեմ` իրենց ձագերին պահպանելու և կերակրելու համար: Այդ կռվում ձին հաղթեց, բայց... Շարունակությունը կիմանաք պատմվածքը կարդալիս:

Комментарии

Популярные сообщения