Նիկո Փիրոսմանի

Նիկո Փիրոսմանի Աշխարհի ամենափոքր թանգարաններից մեկը, որը զբաղեցնում է 6 քառակուսի մետր տարածք, կրում է վրաց անվանի նկարիչ-պրիմիտիվիստ Նիկալա (Նիկո) Փիրոսմանու անունը: Այս մինի-թանգարանը գտնվում է Թբիլիսիի պատմական նահանգում՝ Չուգուրեթիում, Փիրոսմանու անվան փողոցի N 29 բնակելի շենքի աստիճանների տակ: Եղած տվյալների համաձայն՝ այստեղ 19-րդ դարի ավարտին ու 20-րդ դարի սկզբին իր վերջին երկու տարիներն է անցկացրել վրաց այս զարմանալի նկարիչը: Հենց այս հանգամանքը դարձավ ահա այս փոքրիկ սենյակում 1982 թվականին Նիկո Փիրոսմանու անունը կրող Թբիլիսյան պետական թանգարանի մասնաճյուղի ստեղծման պատճառ: Նկարիչը, ում կտավներն այսօր վաճառվում են միլիոնների դիմաց, չուներ նկարչական կրթություն: Գեղանկարչություն նա սովորել է՝ ուսումնասիրելով Թբիլիսիի շրջակայքում գտնվող եկեղեցիների ու վանքերի որմնանկարները: Նկարում էր նա թղթին, ներկում՝ պատերին, հաճախ ինքն էր ներկերը պատրաստում, ու չէր կորցնում հույսը, որ մի օր ինքն էլ սեփական արվեստանոց կունենա:

Комментарии

Популярные сообщения