Հովհաննես Թումանյան (1869-1923)

Հովհաննես Թումանյանը ծնվել է 1869 թվականին Լոռվա Դսեղ գյուղում: Տարրական կրթությունը ստացել է հայրենի գյուղում, այնուհետև սովորել է Ջալալօղլիի (այժմ՝ Ստեփանավան) չորսդասյա ծխական դպրոցում: Այն ավարտելուց հետո Թումանյանն ընդունվել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոց: Կարճ ժամանակ անց, դասընթացը չավարտած, աշխատանքի է անցել Թիֆլիսի հոգևոր կոնսիստորիայում, ապա Կովկասի հայոց հրատարակչական ընկերության գրասենյակում:
Սկսած 1883 թվականից՝ Թումանյանն իր ամբողջ ստեղծագործական կյանքն անց է կացրել Թիֆլիսում: Այստեղ է գրել իր հանրահայտ գործերը՝ բանաստեղծությունները, պոեմները, պատմվածքներր: Առաջին անգամ Թումանյանի Թիֆլիս գալու մասին մի ուշագրավ հուշ է թողել բանաստեղծի հորեղբայրը. «Մի աշնան ցուրտ օր էր. հայրը որոշում է տղային տանել քաղաք, իսկ նանը դեմ էր՝ տղային տանիլ մի. տունը կռիվ ընկավ»: Այս պատմությունը հիշեցնում է Թումանյանի հանրահայտ «Գիքորը» պատմվածքի սկիզբը. «Գյուղացի Համբոյի տունը կռիվ էր ընկել: Համբոն ուզում էր իր տասներկու տարեկան Գիքորին տանի քաղաք, մի գործի տա, որ մարդ դառնա, աշխատանք անի: Կինը չէր համաձայնում»: Ուրեմն՝ իմացի՛ր, որ գրողը սեփական կյանքից շատ բան է ներմուծում իր ստեղծագործությունների մեջ:
Այն ժամանակ Թիֆլիսը հայաշատ քաղաք էր: Այստեղ էին ապրում ու ստեղծագործում հայ գրականության ու մշակույթի շատ գործիչներ: Դժվար ժամանակներ էին Թումանյանի ապրած տարիները: Արևմտյան Հայաստանում սկսվել էին զանգվածային ջարդերը, դատարկվում, ամայանում էին հայոց քաղաքներն ու գյուղերը: Արևելյան Հայաստանում մոլեգնում էր ցարական Ռուսաստանի հայահալած քաղաքականությունը: Այդ տարիներին է գրել Թումանյանն իր այս տողերը՝
Մի տեղ կոտորվում, մի տեղ հալածվում. Նոթի, անկայան տանջվում Են, հեծում...
«Իմ սրտին շատ է ծանրանում էս ժողովրդի ճակատագիրը» - ասել է Թումանյանը: Այդ պատճառով էլ բանաստեղծն իր գրական գործը մի կողմ թողած՝ զբաղվում է ագգային-քաղաքական գործերով: Պատահական չէ, որ Թումանյանին անվանել են պետական գործիչ անպետական ժողովրդի: Մյուս կողմից՝ աղքատությունն ու սովը, ծանր հարկերը անպակաս էին մեր ժողովրդից: Իրենց տունն ու տեղը թողած շատ գյուղացիներ մի կտոր հաց վաստակելու համար հեռանում էին դեպի մեծ քաղաքներ: Քայքայվում էր հայ նահապետական գյուղը, խաթարվում էին նրա մարդկանց ավանդական սովորությունները, բարքերն ու ըմբռնումները:
Այս ամենն իրենց արձագանքն են գտել Թումանյանի շատ գործերում: Իր կյանքի վերջին տարիներին բանաստեղծր տեսավ 1918 թվականի Հայաստանի անկախությունը, դժբախտաբար նաև վերջինիս անկումը: Շատ բան տեսավ ու տառապեց բանաստեղծը, բայց չկորցրեց հավատն իր ժողովրդի լուսավոր ապագայի նկատմամբ: Այդ դժվար տարիներին նա ստեղծեց և սերունդներին թողեց գրական մեծարժեք գործեր, որոնք ընդմիշտ կմնան հայ հոգևոր մշակույթի պատմության մեջ: Թումանյանը վախճանվել է 1923 թվականին Մոսկվայում: Այստեղից նրա աճյունը տեղափոխվել է Թիֆլիս և թաղվել տեղի հայ գրողների պանթեոնում:

Комментарии

Популярные сообщения